hy
Ողջույնի խոսք

Հարգելի այցելու,

Պատիվ ունեմ ողջունելու Ձեզ ԳՈՀԱՐ երաժշտանոցի պաշտոնական կայքում:

Արդեն շուրջ քսան տարի իր գործունեությունն է ծավալում ԳՈՀԱՐ Երաժշտանոցը:  Սաներն այստեղ ձեռք են բերում մասնագիտական բարձր գիտելիքներ՝ բազմիցս  փայլուն  հաջություններ արձանագրելով ուսումնառության  ընթացքում:

Եվ բոլորովին էլ ինքնանպատակ չէր, որ մշակույթի այս յուրօրինակ դարբնոցը հիմնադրվեց 1988 թվականի աղետալի երկրաշարժից կիսավեր դարձած Գյումրու սրտում՝ լիբանանահայ  Խաչատուրեան ընտանիքի՝ Տիկին Գոհար Խաչատուրեանի և իր որդիների՝ Յարութ, Շահէ և Նար Խաչատուրեանների շնորհիվ և նրանց նախաձեռնությամբ:

Դպրոցի առաքելությունը մի շատ կարևոր   նպատակի իրագործման մեջ է՝ սաների մեջ  մշակույթ դաստիարակելու, գեղեցիկի,  ճաշակավորի  ընկալման  և գնահատման ունակությունն ու շնորհն արթնացնելու, զարգացնելու մեջ։

Այս հարցում իր կարևոր դերն ու մասնակցությունն ունի նաև երաժշտանոցի արհեստավարժ ուսուցչական կազմը, որն իր նպատակասլաց աշխատանքով  ջանք ու եռանդ չի խնայում իր սաների կրթությունը լիարժեք, առավելագույն մակարդակի հասցնելու գործում։

Այսօր ԳՈՀԱՐ Երաժշտանոցի սաներից շատերն ընդունվել և ավարտել են, ոմանք էլ շարունակում են ուսումնառությունը Հայաստանի և արտերկրի մի շարք երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Համոզված եմ, որ ԳՈՀԱՐ երաժշտանոցն ապագայի հանդեպ վստահությամբ, միասնական թիմով կիրականացնի իր առաքելությունը՝ երբեք չխաթարելով իր որդեգրած ուղին և անսասան պահելով իր ավանդույթները

Գրիգոր Կուզիկյան
ԳՈՀԱՐ ՄԲՀԿ-ի նախագահ

Դպրոցի մասին

1997 թվականին լիբանանահայ Խաչատուրեան ընտանիքը՝ Տիկին Գոհար Խաչատուրեանը և իր որդիները՝ Յարութ, Շահէ և Նար Խաչատուրեանները ձեռնամուխ եղան Գյումրու կենտրոնում մշակութային օջախի՝ ԳՈՀԱՐ համալիրի հիմնադրմանը՝ 1988 թվականի  երկրաշարժից տուժած քաղաքում աշխատատեղեր ստեղծելու, միաժամանակ մշակութային կյանքը սատարելու և պահպանելու նպատակով:

ԳՈՀԱՐ երաժշտանոցը, սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբն ու պարախումբը համախմբվեցին և ստեղծվեց  ԳՈՀԱՐ համալիրը, որպես երաժշտական կրթության և իր տեսակի մեջ ուրույն հաստատություն:

ԳՈՀԱՐ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականին:

Նույն տարվա սեպտեմբեր ամսից նրա կազմում իր գործունեությունն  է սկսել ԳՈՀԱՐ երաժշտանոցը, որտեղ աշխատում են թվով 18 երաժիշտ ուսուցիչներ և ուսանում ավելի քան 100  սաներ:

Երաժշտանոցում ուսումնառությունը կազմակերպվում է անվճար հիմունքներով: Ուսուցման անհրաժեշտ երաժշտական գործիքները նույնպես անվճար են տրամադրվում սաներին` ուսումնառության ամբողջ  ընթացքում:

Ուսուցման համապատասխան ծրագրերի մշակումը մշտապես գտնվում են ԳՈՀԱՐ երաժշտանոցի առավել փորձառու մասնագետների ուշադրության և վերահսկողության ներքո:

Բաժիններ
Դաշնամուր

Սա ԳՈՀԱՐ երաժշտանոցի ամենամեծ բաժինն է։ Մեր փորձառու մասնագետների խումբը անհատական դասերով ձգտում են երաժշտանոցի ամեն սանին սովորել եւ հաղթահարել դաշնամուրի տեխնիկան։ Ի հավելումն ահատական դասընթացների, առավել աչքի ընկնող սաներին առիթ է տրվում դաշնամուրային դուետի, ինչպես նաեւ այլ երժշտական նվագարանների եւ երգիչների հետ համատեղ հանդես գալու հնարավորություն։

Լարային

ԳՈՀԱՐ երաժշտանոցի լարային բաժինն առաջարկում է ջութակի, թավջութակի, տավիղի և կիթառի անհատական ուսուցում: Իրենց առարկաներում խորը մասնագիտացած մեր ուսուցիչների խումբը հատուկ նախագծել է ծրագիր համապատասխան Ձեր ունակությունների:

Փողային Գործիքներ

ԳՈՀԱՐ երաժշտանոցն առաջարկում է ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, շեփորի անհատական ուսուցում: Ի հավելումն շաբաթական անհատական դասերի,երաժշտանոցի սաները հանդես են գալիս անսամբլային տարբեր կատարումներով:

Ազգային Նվագարաններ

ԳՈՀԱՐ երաժշտանոցն առաջարկում է քանոնի, շվիի եւ դուդուկի անհատական դասեր: Նպատակ ունենալով սաներին դաստիարակել ազգային մաքուր, ավանդական ոգով՝ մեր  մասնագետները ուսումնական ծրագրերում հատկապես մեծ տեղ  են տալիս հայկական առավել զտված երաժշտության ներգրավմանը։

 

Վոկալ

Բաժնի մասնագետների նպատակն է Ձեզ համար ուղի գտնել՝ բացահայտելու և օգտագործելու երգչի Ձեր ներուժը,  Ձեր իսկ ուրույն ձայնը: Վոկալ բաժնի սաները ընգրկված են երաժշտանոցի մանկական երգչախմբի կազմի մեջ, ինչպես նաեւ տարբեր անսամբլային կազմերում:

Տեսական Առարկաներ

Ուսուցիչների մեր խումբը նորագույն մեթոդներով երաժշտանոցի սաներին հասու կդարցնի երաժշտության տեսության, ինչպես նաեւ հարմոնիայի յուրացմանը: Սոլֆեջիոյի դասընթացները կոգնեն զարգացնելու սանի երաժշտական եւ հարմոնիկ լսողությունը եւ ռիթմի զգացողությունը։

Միջոցառումներ
Ուսուցիչներ
Դիմում

ԳՈՀԱՐ երաժշտանոց կարող են ընդունվել 7-ից մինչև 10 տարեկան երեխաները:

ԳՈՀԱՐ երաժշտանոց ընդունվելու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ծննդյան վկայականի պատճեն
  • 2 գունավոր լուսանկար (3×4)
  • Դիմում դիմորդի ծնողի կողմից՝ ուղղված կազմակերպության նախագահին կամ փոխնախագահին

 

Ընդունելության քննությունից առաջ դիմորդը հրավիրվում է մասնակցելու կոնսուլտացիաների և նախնական լսումների:

Լսումներն անցկացվում են  դպրոցի ղեկավարության և ուսուցչական կազմի կողմից:

Քննության ընթացքում ստուգվում են երեխաների երաժշտական լսողությունը, հիշողությունը և ռիթմի զգացողությունը, որի արդյունքների հիման վրա էլ կատարվում է սաների ընդունելությունը:

Կապ

Աշխատանքային օրերը

երկուշաբթիից շաբաթ՝ 09:30 - 18:00

Հասցե

ՀՀ, ք. Գյումրի,
Գարեգին Նժդեհի պողոտա 1/5
+ 374 312 3 55 94